logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
BB

Բաբկեն Աշոտի
Բաբայան

Ծնվել է 1949թ.-ի հունիսի 12-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
1956-1966 թթ.-ին միջնակարգ կրթություն է ստացել Արարատի մարզի Արարատ քաղաքում:
1968-1974 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով ինժեներ - երկրաբան գեոֆիզիկի մասնագիտություն:
1974-1976 թթ.-ին աշխատել է երկրաբանական գեոֆիզիկական պարտիայում, որպես  գեոֆիզիկ:
1976-1987 թթ.-ին աշխատել է Արարատի թիվ 13 տեխնիկական ուսումնարանում  որպես տնօրենի տեղակալ:
1987-1993 թթ.-ին աշխատել է «Արարատշին» տրեստում, սկզբում որպես բաժնի պետ, կառավարչի տեղակալ, հետագայում` արհկոմի  նախագահ:
1993-2000 թթ.-ին աշխատել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի կապիտալ  շինարարության պետ:
1999-2001 թթ.-ին աշխատել է Արարատի ՍԾՏԿ-ի տնօրեն:
2001-2002թթ.-ին աշխատել է «Արարատ» ՈՀՇՄ-ում որպես առաջատար հիդրոտեխնիկ:
2002-2003 թթ.-ին աշխատել է «Արարատցեմենտ» ՊՓԲԸ-ում որպես տնօրենի օգնական:
2003 թ.-ին աշխատել է «Արարատ» ՋՕԸ-ի տնօրեն:
2004 թ.-ին հունվարից աշխատում է Արարատի քաղաքապետարանում որպես  հաշվառման բաժնի պետ:
2008թ.-ից առ այսօր զբաղեցնում է Արարատի քաղաքապետի աշխատակազմի  քարտուղարի պաշտոնը:
2010թ.-ից  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամ, Արարատի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար:
Պարտադիր  զինվորական  ծառայության  մեջ  չի  գտնվել:  Մասնակցել  է  զինվորական  հավաքներին,  ունի  զինվորական  ավագ  լեյտենանտի  կոչում:

Ամուսնացած  է,  ունի  4 զավակ:

g